211652_close_icon
views-count1804 դիտում article-date 18:54 12-09-2019

Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր կտրամադրվեն միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է հետևողական աշխատանքն իրացման ցանցում և հանրային սննդի օբեկտներում սպանդանոցային ծագման մսի և մսեղիքի իրացմանն անցումն անցնցում կարգավորելու և հնարավորինս արագ կազմակերպելու համար: ՍԱՏՄ-ն նախաձեռնել է խրախուսման և աջակցության գործընթաց: Բոլոր իրացման ցանցերին, մսի վաճառակետերին և հանրային սննդի օբեկտներին, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս և մսեղիք, Տեսչական մարմնի կողմից կտրամադրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր: Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. այն փաստում է, որ այդ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչի կողմից ստուգված է և այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում: Այսօր պիտակներ և հավաստագիր է տրամադրվել «ՍԱՍ Գրուպ» ընկերությանը, որի բոլոր իրացման կետերում արդեն վաճառվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք: ՍԱՏՄ snund.am կայքում նաև բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս: Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար: Իրացման ցանցում և հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ: [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր