211652_close_icon
views-count1164 դիտում article-date 18:42 12-09-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 11-ից 12-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 10-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, յուրացման կամ վատնման՝ 4, ծեծի՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, որսագողության, ավտոմեքենայի նույնականացման համարը կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր