211652_close_icon
views-count1250 դիտում article-date 16:24 12-09-2019

Սևանա լճից թույլատրվածից ավելի ջրառ չի իրականացվելու

Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ 2019 թվականին Սևանա լճից թույլատրվածից ավելի ջրառ չի իրականացնելու: «Այս պահի դրությամբ թույլատրելի 170 միլիոն խ/մ-ից 30 մլն խ/մ-ով պակաս ջուր է բաց թողնվել, իսկ անցած տարվա նույն օրվա համեմատ՝ 53 միլիոն խ/մ-ով պակաս: Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա։ Ավելին, այս պահին խնայել ենք շուրջ 30 մլն խմ»,- ասաց Պապիկյանը: Նա հավելեց, որ նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ Սևանա լճի մակարդակն արդեն 2 սմ-ով բարձր է։

Նմանատիպ նյութեր