1931 դիտում
14:16 12-09-2019
Այսօր դատարանը պետք է վերացնի Ռ․ Քոչարյանի կալանքը՝ հնարավորություն տալով ՍԴ նորմը կիրառելու համար․ Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Այսօր ընդհանուր իրավասության դատարանը քննության է առնում ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցը։
Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ ինձ համար անընդունելի է այն փաստը, որ ՀՀ նախկին նախագահը, անկախ իր անձից, գտնվում է նախնական կալանքի տակ՝ բազմաթիվ պատճառներով։
Սակայն ինձ, որպես իրավաբանի, որը ներգրավված է ակտիվ քաղաքական գործընթացների մեջ, առավել կարևոր է հարցի ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթությունը, քանզի Հայաստանի հանրապետությունը իրավական պետություն է և բոլոր գործընթացները պետք է հիմնված լինեն իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության վրա։
ՀՀ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածն այն մասով, որ այն չի սահմանում ՀՀ Սահմանադրությամբ անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը մերժող հանգամանքները։
Սա նշանակում է, որ օրենքով չկարգավորված լինելու պարագայում քրեական հետապնդման մարմինները, ինչպես նաև դատարանը, պարտավոր էին քննության առնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը առնվազն խափանման միջոց ընտրելիս, իսկ առհասարակ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս։
Շատ չծանրաբեռնելով միտքս ցանկանում եմ հայտնել, որ թե՜ քաղաքական, և թե՛ իրավական հարթությունում ընդհանուր իրավասության դատարանը այսօր պետք է վերացնի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը՝ տալով հնարավորություն ՀՀ Սահմանադրության նորմը կիրառելու համար։
Ցանկանում եմ նաև նշել, որ հենց այս նույն որոշումը ապագայում հիմք է հանդիսանալու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը արգելելու համար և բացառելու է նրա նկատմամբ ազատության սահմանափակման հետ կապված ցանկացած իրավական գործընթաց»։
Նմանատիպ նյութեր
1272 դիտում
15:50 14-07-2022
Կալանքը համարվում է գրավով փոխարինված գրավը կիրառելու և ոչ թե ընտրելու պահից. Արթուր Ղամբարյան
850 դիտում
19:53 18-10-2023
Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով
7553 դիտում
18:21 28-12-2018
Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը. Ուղիղ
Այս բաժնից
280 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
232 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
232 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր