211652_close_icon
views-count1969 դիտում article-date 15:29 12-09-2019

Մարզահամերգային համալիրում կհիմնի նոր ռեստորան

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 1-ին հարկից 246.6 քմ և 9-րդ հարկից 529.4 քմ մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Ըստ հիմնավորման, վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 մլն դրամ, որի 20%-ն ուղղվում է կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80%-ը՝ ՀՀ պետական բյուջե: Ընկերությունը պարտավորվում է սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի: Սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու և ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 %-ի չափով: Նշված տարածքում կհիմնվի նոր ռեստորան:

Նմանատիպ նյութեր