211652_close_icon
views-count3144 դիտում article-date 15:18 12-09-2019

Սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում. ԱԻՆ

Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 12-ի ցերեկը, 15-ի ցերեկը, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հանրապետության տարածքում [img]https://st0.shamshyan.com/editor/0105059001568282321631347.jpg[/img] Երևան քաղաքում [img]https://st0.shamshyan.com/editor/0045248001568282330319128.jpg[/img]

Նմանատիպ նյութեր