211652_close_icon
views-count1594 դիտում article-date 13:10 12-09-2019

ԱԺ-ն ընդունեց ազատազրկվածներին տեսակցողների համար վարակվելու հնարավորությունը բացառող օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և միաձայն ու ամբողջությամբ ընդունեց հիվանդություններով տառապող ազատազրկվածներին տեսակցող անձանց համար Քրեակատարողական հիմնարկներում վարակվելու հնարավորությունը բացառող պայմաններ ստեղծելուն միտված օրենքի նախագիծը: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: «Մեր գործընկեր փաստաբաններն, ովքեր անընդհատ շփվում են ձերբակալված և կալանավորված անձանց հետ, և քրեակատարողական հիմնարկներում հանդիպումներ են ունենում, բողոքում են առ այն, որ նրանց համար հատուկ պայմաններ չեն սահմանվում հիվանդությամբ տառապող անձանց տեսակցելիս»,- նախագծի քննարկման ժամանակ նշել է խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

Նմանատիպ նյութեր