211652_close_icon
views-count4805 դիտում article-date 11:23 12-09-2019

Ռուսները նախապատրաստվում են ապրել առանց Պուտինի Ռուսաստանում․ «Ամերիկայի ձայն»

Նախագահ Վլադիմիր Պուտինի «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը մայրաքաղաքի խորհրդարանի ընտրություններում կրեց պարտություն, երբ նախորդ 38 տեղերի դիմաց ստացավ միայն 25 աթոռ։ Ընտրություններ, որին նախորդել էին բազմահազարանոց ցույցեր, ոստիկանների հետ բախումներ ու ձերբակալություններ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5079651.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Քանի որ ընդդիմության մի շարք առաջնորդների իշխանությունները զրկել էին իրենց թեկնածությունները դնելու իրավունքից, ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին կոչ էր արել քվեարկել հօգուտ այն թեկնածուների, որոնք ունեին Պուտինի դաշնակիցներին հաղթելու ամենամեծ հնարավորությունը։ Վերլուծաբանների խոսքերով, սա Նավալնիի ռազմավարական առաջին հաղթանակն էր։ Հիմա ամբողջ հարցն այն է, թե արդյոք այս ռազմավարությունը կզարգանա ու կամրապնդվի մինչև 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Ինչպես քաղաքական վերլուծաբան Անդրեյ Կորտոնովն է ասում, «Մոսկվան ունի 2021 թվականի ընտրություններում կատալիզատորի դեր խաղալու ունակություն»։ Սակայն այստեղ կա մեկ հանգամանք, որն այս ոգևորությունը թողնում է ստվերի տակ։ Խոսքն այն մասին է, որ Մոսկվայի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների միայն 17 տոկոսը։ Թե ինչ դիրքորոշում է ունեցել մյուս 83 տոկոսը, դժվար է ասել, չնայած այն հանգամանքին, որ ըստ հարցումների, այո, Պուտինի հեղինակությունն անկում է ապրում սրընթաց կերպով։ Սա մեծաթիվ փորձագետների թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանի ներկա ղեկավարությունը հայտնվել է մի խաչմերուկում, երբ լրանում է Պուտինի պաշտոնավարման ժամկետը, երբ մեծ է երկրի իշխանական համակարգի փոփոխության հնարավորությունը։ «Այդ պատճառով նրանք նախապատրաստվում են քաղաքական մի քանի տարբերակների։ Եվ շատ հավանական է, որ հետպուտինյան ժամանակաշրջանում, կամ նույնիսկ Պուտինի կառավարման վերջին փուլում ներկա համակարգը դառնա ավելի բազմակարծիք», ասում է վերլուծաբան Անդրեյ Կորտունովը։ Մինչև հաջորդ ընտրությունները դեռ երկար ժամանակ կա. ներկա նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024 թվականին։ Սակայն ներկա իրավիճակն արդեն խոսում է այն մասին, որ այստեղ նախապատրաստվում են դիմավորել առանց Պուտինի Ռուսաստանին։

Նմանատիպ նյութեր