1673 դիտում
10:58 12-09-2019
Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին։ ԱԺ այսօրվա նիստում այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Ա. Միրզոյանը նշեց, որ համապատասխան գրությունն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։
«Շնորհակալություն ենք հայտնում էդգար Առաքելյանին համագործակցության համար և հաջողություն մաղթում հետագա գործունեության մեջ»,- ասաց Միրզոյանը:
Օգոստոսի 29-ին Է. Առաքելյանը մանդատը վայր դնելու մասին հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելու միջոցով. «Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»։
Նմանատիպ նյութեր
4281 դիտում
15:10 10-05-2018
Դադարեցվել են Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները
598 դիտում
18:14 04-03-2024
Գևորգ Պապոյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են
2474 դիտում
10:01 10-09-2019
Էդգար Առաքելյանի` մանդատը վայր դնելու մասին որոշումը խորը արմատներ ունի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
766 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
766 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
547 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան