211652_close_icon
views-count2084 դիտում article-date 10:48 12-09-2019

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց դեկտեմբերի 7-ն Աղետների դիմակայունության օր նշելու օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց դեկտեմբերի 7-ը որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի ու աղետներին դիմակայելու օր նշելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Նշենք, որ նախագիծը խորհրդարան է ներկայացվել ՀՀ կառավարության կողմից: «Հաշվի առնելով, որ ներկայումս դեկտեմբերի 7-ը համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաև ՀՀ վարչապետի «Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես Աղետներին դիմակայունության օր»,- նշված է օրենքի նախագծում:

Նմանատիպ նյութեր