211652_close_icon
views-count2535 դիտում article-date 10:17 12-09-2019

Գլխավոր դատախազի խորհրդականի անվան շուրջ խոսակցություններ են թեժանում․ ինչ է նա արել ԱՄՆ-ում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական հանդիսացող Ազատ Մարգարյանի անվան շուրջ խոսակցություններ են թեժանում: Մասնավորապես, նա 2013 թվականից աշխատել է Երևան քաղաքի դատախազ, 2013-ի վերջին կամ 2014-ին սկզբին արձակուրդ մեկնելու պատրվակով ստացել է ԱՄՆ մեկնելու թույլտվության վիզա և առանց աշխատանքից ազատվելու մեկնել է ԱՄՆ և շուրջ 4,5 տարի՝ մինչև 2018-ի սեպտեմբերը, մնացել է ԱՄն-ում: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱՄՆ-ում անհասկանալի ճանապարհով բանկային քարտերով հափշտակել է շուրջ 500.000 ԱՄՆ դոլար և վերադարձել Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել հենց ՀՀ գլխավոր դատախազությունից. «Ազատ Մարգարյանը ԱՄՆ է մեկնել օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելու, անձնական դիմումի և 14.04.2014թ. գլխավոր դատախազի հրամանի հիման վրա: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերի վրա արված հղումներով Ա. Մարգարյանի կողմից ԱՄՆ-ում ինչ-որ խարդախությունների, հափշտակությունների մասին տեղեկություններին, ապա ՀՀ դատախազությունը դրանց վերաբերյալ տվյալներ չունի»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր