«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հնարավոր է բաց թողնի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք հանդիպումը, հայտնում է Armsport.am-ը:
Կատալոնական ակումբը բժշկական անձնակազմը շարունակում է աշխատել արգենտինացու վերականգնման ուղղությամբ։ Ինքը՝ Մեսսին, ցանկանում էր խաղադաշտ վերադառնալ «Վալենսիայի» դեմ Լա լիգայի 4-րդ տուրում կայանալիք խաղում, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ Մեսսին դեռևս չի կարող խաղալ։ Հարցականի տակ է մնում նաև 32-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը «Բորուսիայի» դեմ խաղում, քանի որ բժիշկները դեռևս չեն կարողանում հստակ ժամկետներ նշել Մեսսիի վերջնական ապաքինման համար։
«Բարսելոնան» շաբաթ երեկոյան տանը կընդունի «Վալենսիային», իսկ սեպտեմբերի 17-ին կանցկացնի ՉԼ-ի խմբային փուլի առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Դորտմունդի «Բորուսիային»։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Մեսին կարող է բաց թողնել «Բորուսիայի» հետ հանդիպումը
2019.09.11 23:53


Twitter
Вконтакте
Одноклассники