211652_close_icon
views-count1170 դիտում article-date 22:28 11-09-2019

Ոստիկանները կասկածանքով բերման են ենթարկել երեք տղամարդու

«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները Կենտրոնական բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ, Ուրուգվայի հրապարակից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկվել Կոնդի փողոցի 47-ամյա մի բնակչի, իսկ Ֆրիկի փողոցից՝ Արտաշատ քաղաքի 35-ամյա մի բնակչի և Քանաքեռի 6-րդ փողոցի 31-ամյա բնակչի՝ 35-ամյա տղամարդու վարած «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենայով: 47-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից հայտնաբերվել է ներարկիչ՝ քացախաթթվի անհիդրիդի նմանվող 0.7 մլ հեղուկով, պոլիէթիլենային թաղանթով պատված մոտ 0.79 գ մուգ շագանակագույն ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Վերջինս հայտնել է, որ զանգվածը ափիոն տեսակի թմրանյութ է, իսկ ներարկիչում՝ քացախաթթվի անհիդրիդ տեսակի պերեկուրսոր, որը պատկանում է իրեն և իր օգտագործման համար է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր