211652_close_icon
views-count692 դիտում article-date 19:30 11-09-2019

Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Սեպտեմբերի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձորի Նարեկացու փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Վանաձորի բնակիչ, 49-ամյա վարորդի «Զիլ-131» մակնիշի բեռնատարը: Մեքենան բեռնված է եղել մոտ 3 խմ փայտանյութով: Վարորդը բեռի օրինականությունը փաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին Վանաձորի 3-րդ մաս կոչվող թաղամասից ոչ հեռու գտնվող անտառում բենզասղոցով ապօրինի 6 կաղնի է հատել և որպես վառելափայտ ցանկանում էր տուն տանել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր