211652_close_icon
views-count1898 դիտում article-date 11:26 11-09-2019

Աշակերտները չեն շտապում անմիջապես ավագ դպրոց գնալ․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի գրավչությունը վերջին ժամանակներում մեծացել է: Դրան զուգահեռ աճում է նաև դիմորդների թիվը: Եվ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, բավականաչափ թվով դիմորդներ մրցույթից դուրս են մնացել: Թերթի հարցին՝ կարելի՞ է արձանագրել, որ հիմնական դպրոցից հետո աշակերտներն ավագ դպրոց չեն ուզում գնալ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը պատասխանել է. «Այդպես չեմ ուզում ասել: Բայց ավագ դպրոցի շրջանավարտների, եթե չեմ սխալվում, ընդամենը 40-50 տոկոսն է բուհ ընդունվում: Մյուսները վկայական ստանալով աշխատաշուկա են դուրս գալիս, բայց չունեն մասնագիտություն: Նաև դրանով է պայմանավորված ՄԿՈՒ ոլորտի գրավչությանը մեծանալը»: Աշակերտները գերադասում են նույն ժամանակահատվածում ունենալ միջնակարգ կրթություն՝ գումարած մասնագիտություն: Վարչության պետի խոսքերով, աշխատաշուկա արագ են մտնում, դրա համար այդ ոլորտն են նախընտրում: Իսկ ոլորտի մասնագետների պահանջարկ աշխատաշուկան ունի»: Украинские игроки в казино предпочитают официальный сайт казино Пин Ап за его функциональность. На сайте Pin Up есть огромное количество игровых автоматов и доступ к спортивным ставкам. Это идеальный микс для тех, кто предпочитает онлайн казино во всей красе. [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր