2758 դիտում
20:56 10-09-2019
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ բազմաբնույթ միջոցառումներ կիրականացվեն Գյումրում։ Սեպտեմբերի 21-ին կազմակերպվելու են համերգներ, կինոդիտումներ, հանրային քննարկումներ, ցուցահանդեսներ, տեղադրվելու են մարզերի կոլորիտը ներկայացնող տաղավարներ, իսկ երեկոյան ժամը 19-ին Վարդանանց հրապարակում տեղի կունենա գալա համերգ։
Անկախության օրվա արթիվ Գյումրու կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կներկայանան Երևանում հայտնի բարերն ու սրճարանները։ Միջոցառումների մասնակցողներին հորդորում ենք ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել։
Առհասարակ, ցանկալի է՝ Գյումրի մեկնել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, ինչպես և գնացքով, քանի որ միջոցառումների առթիվ փակ են լինելու մի շարք փողոցներ և Գյումրում մեքենայով երթևեկելը լինելու է բավական դժվար։
Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք միջոցառումների ընթացքում դրսևորել պատշաճ վարքագիծ, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը՝ որպեսզի չխաթարվի օրվա տոնականությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3864 դիտում
16:00 16-08-2018
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1412 դիտում
22:52 09-06-2021
ՀՀ ոստիկանությունը ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ տեղեկացնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1713 դիտում
19:04 26-04-2014
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում և պատրաստակամություն է հայտնում աջակցել վարորդներին
Այս բաժնից
535 դիտում
20:52 24-04-2024
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան