1683 դիտում
23:36 10-09-2019
Երևանում անցկացվում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ամենամյա համաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում է Ռազմական սպորտային միջազգային խորհրդի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ գնդապետ Շվեդեի գլխավորած պատվիրակությունը։ Պաշտպանության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում գնդապետ Շվեդեն և գլխավոր քարտուղար Մոմբի Կոյտան ներկայացրեցին ՌՍՄԽ-ի գործունեությունն ու նպատակները:
Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։ CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 138 պետություն:
«Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսով գործող կազմակերպության նպատակն է տարբեր պետությունների զինծառայողներին մեկտեղել մարզական մրցահարթակներում, կազմակերպել տարբեր մրցություններ, որտեղ միմյանց կհանդիպեն տարբեր երկնրերի զինված ուժերի զինծառայողները, կմրցեն տարբեր մրցասպարեզներում առանց զենքի և ոչ մարտի դաշտում։ Նպատակներից մեկն էլ զինվորական և քաղաքացիական ապագա առաջնորդների համար ապահովել մշակութային իրազեկվածություն մյուս երկրերի վերաբերյալ, ինչը կնպաստի աշխարհում լարվածության նվազմանը։
«Որքան մարդիկ շատ են ճանաչում միմյանց, այնքան նվազում է հակամարտությունների հնարավորությունը»,- նշեց գնդապետ Շվեդեն: Յուրաքանչյուր տարի կազմակերպությունն անցկացնում է 20 առաջնություն, իսկ 4 տարին մեկ համաշխարհային խաղեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
4203 դիտում
22:00 16-04-2016
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն այս տարի անցկացվում է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո
Այս բաժնից
259 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
265 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ