211652_close_icon
views-count2259 դիտում article-date 19:52 10-09-2019

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում սեպտեմբերի 11-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 11-ի ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի, Արամուս գյուղի Վան ամառանոցային թաղամասի, Նուռնուս գյուղի ամառանոցային թաղամասի, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցային թաղամասի, Արգել գյուղի 4, 5, 6, 8, 9 փողոցների, 1-ին փողոց 25 շենքի, 11 փողոց 2-րդ շենքի, 20 փողոց 3-րդ շենքի, Արզնի թռչնաֆաբրիկայի, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի, «Կոտայք» գարեջրի գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]10.09.2019թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ[/b] Վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2017թ. հունվարի 1-ից ստանձնել է 100 % պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և այլ գույքի օգտագործման և տիրապետման իրավունքը: Վարձակալության պայմանագրի գործողության 15 տարիների ընթացքում (2017-2031թթ.-ին) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր սպասարկման տարածքի սպառողներին մատուցելու է ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայություններ և պատասխանատու է միայն վարձակալված գույքի շահագործման, պահպանման և նորոգման աշխատանքների համար: Ընկերությունն իր 2900 աշխատակիցներով սպասարկում է 363 բնակավայր կամ շուրջ 550 000 ակտիվ բաժանորդի՝ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ համակարգը ներառում է 133 ջրաղբյուր, 4183 կմ ջրատարներ, 7800 կմ ջրագծեր, 4556 կմ կոյուղագծեր, խմելու ջրի մաքրման 9 կայան, կեղտաջրերի մաքրման 6 կայան, 365 օրվա կարգավորիչ ջրամբար, 52 պոմպակայան և այլ ինժեներական կառույցներ: Ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար «Վեոլիա Գրուպը» դիտարկում է հայաստանյան ստորաբաժանումը որպես ապագա տարածաշրջանային կենտրոն: Հանրային կապերի բաժին Հեռ. +347 11 59 03 68, veolia.am, [email protected]

Նմանատիպ նյութեր