211652_close_icon
views-count1435 դիտում article-date 17:31 10-09-2019

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ս․ թ․ սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, քննարկվել են Արցախում քաղաքաշինության զարգացմանը և այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր:

Նմանատիպ նյութեր