211652_close_icon
views-count1738 դիտում article-date 16:58 10-09-2019

Պուտինն Արթուր Չիլինգարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան է շնորհվել հայազգի բևեռախույզ, գիտնական, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։ «Պարգևատրել Արթուր Նիկոլայի Չիլինգարովին ռուսական պետականության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, պառլամենտարիզմի զարգացման և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար»,- ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։

Նմանատիպ նյութեր