211652_close_icon
views-count1393 դիտում article-date 15:45 10-09-2019

Արամուս համայնքում նոր մանկապարտեզ կկառուցվի

Կոտայքի մարզի Արամուս համայնքում նոր մանկապարտեզ է կառուցվելու: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Շուրջ 3 800 բնակիչ ունեցող համայնքն ունենալու է մոտ 1.750 ք/մ ընդհանուր մակերեսով հրաշալի մանկապարտեզ, որը նախատեսված է 6 խմբերի համար: Արամուսում շուրջ 150 փոքրիկներ կհաճախեն ժամանակակից նախադպրոցական հաստատություն: 467 մլն ՀՀ դրամի ընդհանուր ծրագրային արժեքով` ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 200 մլն արժեքով սուբվենցիոն հայտը: Մանկապարտեզը կառուցվելու է դպրոցամերձ հատվածում, իսկ վաղը շինարարությունն իրականացնող ընկերության ընտրության մրցույթն է հայտարարվելու»,- գրել է Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր