Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ համացանցում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Մենք դեռ նոր ենք սկսել աշխատել, դեռ չի անցել իմ պաշտոնավարման 1 տարին: Այս ընթացքում արդեն իսկ 6500 քմ տարածք մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք Երևանի քաղաքապետարանի բյուջեն, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները: Մենք մեծ պլաններ ունենք, ինչի՞ պետք է հրաժարական ներկայացնեմ»,- նշեց Երևանի քաղաքապետը:Անդրադառնալով նաև աղբահանության վերաբերյալ հնչող մեղադրանքներին՝ Մարությանը նշեց, որ այն արդեն լուծված է:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հայկ Մարությանն անդրադարձել է իր՝ հրաժարական տալու վերաբերյալ շրջանառվող լուրերին
2019.09.10 14:31


Twitter
Вконтакте
Одноклассники