211652_close_icon
views-count709 դիտում article-date 10:54 10-09-2019

Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը դեռևս քննարկվում է․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը դիտարկում է պատժամիջոցների կիրառում Թուրքիայի կողմից ռուսական S400 հրթիռային համակարգերի ձեռքբերման կապակցությամբ: Ֆինանսաների նախարարը սակայն նշում է, որ դեռսև չկա որևէ որոշում: Գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5076076.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Լրագրողների հետ զրույցում Սթիվեն Մնուչինը հրաժարվեց որևէ մանրամասն տրամադրել այս առիթով՝ ընդգծելով միայն, որ այս հարցը դեռևս դիտարկման փուլում է: Անկարան և Վաշինգտոնը երկար ժամանակ քննարկել են Թուրքիայի կողմից ռուսական հրթիռային համակարգերի ձեռքբերման հարցը: ԱՄՆ քննադատել է Թուրքիայի այս քայլը, քանի որ ռուսական համակարգերը չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին:

Նմանատիպ նյութեր