211652_close_icon
views-count2200 դիտում article-date 09:52 10-09-2019

«Խախտումները կրել են չիմացության բնույթ». Փաշինյանը մեջբերում է արել Արցախում դիտորդական գնահատականից

Մեջբերում Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միության» գնահատականից. Աղաղակող խախտումներ չենք արձանագրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խախտումները կրել են ոչ թե վերահսկողական, այլ՝ չիմացության բնույթ: Արձանագրված բոլոր խախտումները միասին վերցրած չեն ազդել ընտրությունների ելքի վրա: Հստակ կարող ենք արձանագևել, որ ընտրողներն ունեցել են բոլոր իրավական միջոցները եւ հնարավորությունները՝ իրացնելու քվեարկության իրավունքը: Մեր կողմից դիտարկված տեղամասերից որեւէ մեկում հաշվարկի ժամանակ չի գրանցվել արդյունքները կեղծելու փորձ»,-ընդգծել է նա:

Նմանատիպ նյութեր