211652_close_icon
views-count1269 դիտում article-date 09:45 10-09-2019

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունն արտոնություն է ոչ թե հողագործին, այլ պետական ծառայողին. Բաբկեն Թունյան․ «ՀՀ».

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին նիստի օրակարգում ընդգրկված օրինագծերից մեկը առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Նախագծի հիմնավորման համաձայն՝ առաջարկվող կարգավորման նպատակը բնակլիմայական աղետներից վնաս կրած գյուղացիական տնտեսությունների բեռը թեթևացնելն է: Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի «Անշարժ գույքի արտոնությունները» 230-րդ հոդվածը լրացնել նոր կետով, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով` կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն, առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն: «Առաջարկվող փոփոխությունը կարդալիս առաջին հայացքից թվում է, թե գյուղացուն օգնում ենք: Բայց ավելի խորությամբ ուսումնասիրելիս պարզվում է, որ օգնում ենք, ոչ թե գյուղացուն, այլ պետական համակարգի աշխատողներին: Երկրորդ անգամ տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագիծը բացասական եզրակացություն ստացավ: Հույս ունեմ, որ պատգամավորները ականջալուր կլինեն մեր առարկություններին և օրենքը չեն ընդունի»,- ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր