211652_close_icon
views-count38232 դիտում article-date 22:30 09-09-2019

Հացի մեջ միջատ և օրեր շարունակ կարտոֆիլի վատ պյուրե, ահա թե ինչպես է իրականում Նոր Հայաստանը կերակրում իր զինվորներին, պարո՛ն վարչապետ․ զինվորն իր զորամասի ճաշարանից լուսանկարներ է հրապարակել. Tert.am

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է տեղադրում, որ զինվորներին տրամադրվող սնունդը գերազանց է և հպարտությամբ հայտարարում է, թե նոր Հայաստանն այսպես է կերակրում իր զինվորներին, N զորամասի զինվորներից մեկը [url=https://www.tert.am/am/news/2019/09/09/van-hambarcumyan/3089722?fbclid=IwAR2OKLRaB9Yspr3eog6z0sde72R4ro9hbuNuolNMnliKQFkSYGYbX_7uX9A]Tert.am-[/url]ին նամակ է ուղարկել, ինչպես նաև լուսանկարներ՝ ցույց տալու, թե իրականում ինչպիսի սնունդ է իրենց հիմա մատուցվում։ «Հացի մեջ միջատ և օրեր շարունակ կարտոֆիլի վատ պյուրե, ահա թե ինչպես է իրականում Նոր Հայաստանը կերակրում իր զինվորներին, պարո՛ն վարչապետ: Այժմ այն զորամասում, որտեղ ես եմ ծառայում, կան բավականին մեծ թերություններ, որոնց ոչ մեկ ուշադրություն չի դարձնում: Արդեն 10 օր է՝ նախաճաշին և ընթրիքին տալիս են շատ վատ կարտոֆիլի պյուրե, որի միջից մեկ անգամ էլ միջատ ենք հանել: Հացի մեջ նույնպես գտանք այդ միջատից, ինչն էլ նկարեցի։ Զինվորներին տրամադրված գուլպաներն ու ներքնաշորերը ոչ լիարժեք է բաժանվում և տեղյակ չենք, թե որտեղ են դրանք»,-լուսանկարներին կից նշել է զինծառայողը: Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ իրեն ուղարկած «Mercy» գրառմամբ ափսեի լուսանկարը՝ տեղեկացնելով, թե Նոր Հայաստանն այսպես է կերակրում իր զինվորներին: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/09/van-hambarcumyan/3089722?fbclid=IwAR2OKLRaB9Yspr3eog6z0sde72R4ro9hbuNuolNMnliKQFkSYGYbX_7uX9A]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր