211652_close_icon
views-count26200 դիտում article-date 22:24 09-09-2019

Գեղարքունիքի մարզում 41–ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 41-ամյա Ն. Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 TQ 841 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Բ.-ն, նրան ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Հ. Ս.-ն և 34-ամյա Ն. Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր