211652_close_icon
views-count71711 դիտում article-date 22:04 09-09-2019

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. փրկարարները «Արգել ՀԷԿ»-ի ջրամբարից դուրս են բերել 65-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արգել ՀԷԿ»-ի ջրամբարում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը ոստիկանությունից փոխանցվել է Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայր է մեկնել թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 15 հատուկ փրկարարական ջոկատը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Բիձյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները նշված ջրամբարից դուրս է են բերել 65-ամյա Աշոտ Ծատուրյանի դին: Դեպքի վայր են ժամնել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր