211652_close_icon
views-count1468 դիտում article-date 23:04 09-09-2019

Բարձրագույն դատական խորհուրդն հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հյուրընկալեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Դեսպանին ընդունեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը: Խոսվեց երկկողմ հարաբերությունների զարգացման, դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված հնարավոր փոխգործակցության և աջակցության մասին: Խորհրդի նախագահն իր խոսքում կարևորեց դեսպանի այցը Խորհուրդ ոչ միայն միջազգային համագործակցության, այլև Հայաստանում անկախ, անաչառ դատական իշխանություն ունենալու ճանապարհին իտալական փորձի օգտակարության տեսանկյունից: Նա նաև նշեց, որ Խորհուրդը պատրաստակամ է, բաց և թափանցիկ ցանկացած արդյունավետ համագործակցության համար: Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, շնորհավորելով Ռուբեն Վարդազարյանին Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա իր հերթին ընդգծեց իր պատրաստակամությունը` իրավունքի գերակայության շրջանակում Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված գործընթացներում: Առաջիկայում Հայաստան կժամանի Իտալիայի դատական խորհրդի պատվիրակությունը: Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ հստակեցնելու փոխհամագործակցության հուշագրի կազմման շրջանակները: Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նյութեր