211652_close_icon
views-count5247 դիտում article-date 20:48 09-09-2019

ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/169024?fbclid=IwAR3KirdQUAQRYDhxMTLS8lQW21IW4S24brMlbZFGudcf5YoKcHu68N34feM]Armtimes.com[/url]-ը գրում է. Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել: Այս մասին մեր հարցին ի պատախան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Տեղական լրատվամիջոցները արդեն մի քանի օր է, հղում անելով «Ինտերֆաքս»-ի անցած տարվա հրապարակմանը, գրում են, որ Հարությունյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է: «Ինտերֆաքս»-ը այս մասին գրել էր 2018 թվականին. ավելի վաղ նույն կայքը գրել էր, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է 2002 թվականից ու արտահանձնման չի ենթարկվի։ Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի Մարտի 1-ն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Ավելի ուշ ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ռուսական կողմն իր տարածքում դադարեցրել է Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։ Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/169024?fbclid=IwAR3KirdQUAQRYDhxMTLS8lQW21IW4S24brMlbZFGudcf5YoKcHu68N34feM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր