211652_close_icon
views-count61625 դիտում article-date 18:41 09-09-2019

Հերթական արտակարգ դեպքը Արարատի մարզում. 79 գլուխ մանր եղջերավոր անասունները մնացել են ընթացող բեռնատար գնացքի տակ. բոլորը սատկել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել «Հարավ-կովկասյան» երկաթուղի ՓԲԸ-ից, որ Մասիս-Արտաշատ ճանապարհի 591-րդ կմ հատվածում թիվ 1620 համարի գնացքը հարվածել է ոչխարի հոտին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեկաան հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 00: 40-ի սահմաններում Արարատ-Երևան երկաթգծի նշված կմ-ի 7-րդ պիկետում Մարմարաշենն գյուղի հատվածում բեռնատար գնացքը, որը վարել է մեքենավար, Երևանի բնակիչ, 63-ամյա Սամվել Ա.-ն բախվել է գծերի վրա դուրս եկած Մարմարաշեն գյուղի բնակիչ, 36-ամյա Ալիֆ Հ.-ին պատկանող թվով 79 գլուխ մանր եղջերավոր անասուններին, որի հետևանքով անասունները սատկել են: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր