211652_close_icon
views-count1912 դիտում article-date 17:00 09-09-2019

ՀՀ վարչապետը շնորհավորել է Արցախի ժողովրդին ՏԻՄ ընտրությունների անցկացման կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին՝ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Այս մասին Ն. Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Շնորհավորում եմ բոլոր ընտրված թեկնածուներին և նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի: Շնորհավորում եմ նաև ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը»,- նշել է ՀՀ վարչապետը: Արցախի Հանրապետության 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 8-ին կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 415 թեկնածու:

Նմանատիպ նյութեր