211652_close_icon
views-count1638 դիտում article-date 22:28 09-09-2019

Արաբկիրի և Ստեփանավանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Գեղարքունիքի մարզում

Ոստիկանության Ստեփանավանի և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 7-ին, ժամը 15.20-ին, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղից ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Մայիս Պ.-ն, որը օգոստոսի 7-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-296 հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելուն հանցակցելը ) 3-րդ մասի և 296 հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 3-րդ մասի մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր