211652_close_icon
views-count1033 դիտում article-date 18:02 09-09-2019

Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

եպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ ստացան, որ նախկին անտառտնտեսության տարածքից ծառաեր են ապօրինի հատվել։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գավառի ոստիկանները պարզեցին նաև ծառերը հատելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Շուտով Գավառում ապրող 45-ամյա տղամարդը հայտնաբերվեց։ Պարզվեց, որ 5 բարդին հատվել է բենզասղոցով։ Հայտնաբերվեց նաև փայտանյութը։ Վնասի չափը պարզվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր