211652_close_icon
views-count1259 դիտում article-date 16:57 09-09-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ երկկողմ հարաբերությունների հիմքում երկու երկների ժողովուրդների բարեկամությունն է և փոխգործակցության ամրապնդման ձգտումը: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ակտիվ աշխատանքը հետագայում ևս կնպաստի համագործակցության ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

Նմանատիպ նյութեր