211652_close_icon
views-count1543 դիտում article-date 16:18 09-09-2019

Արցախի ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 18 հաղորդում է ստացել

2019 թ.-ի սեպտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ տարբեր բնույթի 18 հաղորդում է ստացվել: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից, Ստեփանակերտից և Հադրութի շրջանից ստացվել են 2-ական, Ասկերանի և Շուշիի շրջաններից՝ 1-ական, Մարտունու շրջանից՝ 4, Մարտակերտի շրջանից՝ 3, Քաշաթաղի շրջանից՝ 5 հաղորդումներ: Շահումյանի շրջանից հաղորդումներ չեն ստացվել: Բոլոր հաղորդումները սահմանված կարգով ընթացքավորված են, և տարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր