211652_close_icon
views-count2576 դիտում article-date 13:36 09-09-2019

Իտալիան Եվրոյի որակավորման փուլերում նոր ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրո-2020-ի որակավորման փուլում Իտալիայի հավաքականը արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց Ֆինլանդիային: Իտալիան շարունակեց Եվրոյի որակավորման փուլերում անպարտելի հանդիպումների շարքը մինչև 36 խաղ (27 հաղթանակ, 9 ոչ-ոքի), ինչը նոր ռեկորդ է: Վերջին անգամ իտալացիները որակավորման փուլում պարտվել է 2006թ. սեպտեմբերի 6-ին՝ Ֆրանսիային (1:3): Իսկ Ռոբերտո Մանչինիի թիմի հաղթական շարքը հասավ 7 խաղի, ինչը Իտալիայի հավաքականի լավագույն արդյունքն է 2003թ. ի վեր, երբ հավաքականը ղեկավարում էր Ջովանի Տրապատոնին: Խմբում Իտալիան հաղթել է բոլոր 6 խաղերում՝ գնդակների 18:3 հարաբերակցությամբ և 18 միավորով առաջատարն է: Ֆինլանդիան 12 միավորով երկրորդն է, իսկ Հայաստանի հավաքականը 9 միավորով՝ 3-րդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր