211652_close_icon
views-count1765 դիտում article-date 12:58 09-09-2019

Ծառուկյանը Ամուլսարի հարցով որոշում կայացնելու համար կարևորում է ժողովրդի կարծիքը

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ամուլսարի հարցով ճիշտ որոշում կայացնելու համար կարևորում է առաջին հերթին հաշվի առնել ժողովրդի կարծիքը: «[url=https://https://armenpress.am/arm/news/987338.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Ծառուկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Պետք է ժողովրդին լսել. ժողովրդի համաձայնությունը կլինի, հանքը կբացեն, չի լինի, թող չբացեն: Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ինչպե՞ս կարելի է նրա կարծիքը հաշվի չառնել: Այսօր իշխանությունը ժողովուրդն է, ժողովուրդն է որոշելու»,- ասաց Ծառուկյանը: Նա նշեց՝ հարցը պետք է հաշվի առնել բոլոր տեսակետներից: Ծառուկյանի կարծիքով՝ իշխանությունը տեսնում է, որ խնդիրներ կան։ Դրանք քննարկում են ավելի մանրամասն, որ կարողանան լիարժեք ճիշտ որոշում կայացնել: «Պետք է լիարժեք ուսումնասիրություն անցկացվի, ժողովրդին ներկայացվի, ժողովուրդն էլ կարծիք հայտնի,-նշեց նա ու մանրամասնեց,- ժողովրդին պետք է ներկայացվի՝ հանքի շահագործումից վտանգ կա, թե ոչ»: Հարցին, թե արդյոք դեմ է Հայաստանի տնտեսությունը հանքարդյունաբերությամբ զարգացնելու տարբերակին և պատրա՞ստ է, արդյոք, իր հանքարդյունաբերական գործարանները փակել հանուն Հայաստանի կայունության, Ծառուկյանը պատասխանեց՝ դրանում չկասկածեք: Նա նշեց՝ իր երկու հանքարդյունաբերական գործարաններն էլ պատրաստ է փակել, եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի:

Նմանատիպ նյութեր