211652_close_icon
views-count2966 դիտում article-date 23:56 08-09-2019

Ծովինար գյուղում այրվել է անասնակեր

Սեպտեմբերի 8-ին, ժամը 14:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծովինար գյուղի 3-րդ թաղամասի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։49-ին։ Այրվել են մոտ 1800 կգ պահեստավորած անասնակեր և 40 հակ գարու ծղոտ:

Նմանատիպ նյութեր