211652_close_icon
views-count15623 դիտում article-date 19:12 08-09-2019

Եվրո-2020. Հայաստանի հավաքականը անհավանական խաղում հաղթեց Բոսնիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարզապես ֆանտաստիկ ստացվեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի ու Բոսնիա և Հերցեգովինայի միջև հանդիպումը: Երկու թիմերին էլ Եվրոյի ուղեգրի համար պայքար շարունակելու համար միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Այստեղ էլ երկուստեք հարձակողական, գոլային բազմաթիվ պահերով խաղը, որը մինչև վերջին վայրկյանը լարվածության մեջ պահեց Հանրապետական մարզադաշտ եկած երկրպագուներին: Կարծում ենք, որ հայ երկրպագուները դեռ երկար ժամանակ երանությամբ կհիշեն հանդիպումը, որ ուրախության բազմաթիվ պահեր պարգևեց: Շատ դրամատիկ ընթացք ունեցավ խաղը. Հայաստանի հավաքականը երկու անգամ Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցավ, երկու անգամ էլ բոսնիացիները շատ արագ հավասարեցրին հաշիվը: 77-րդ րոպեին հայ ֆուտբոլիստների փայլուն հակագրոհից հետո Հովհաննես Համբարձումյանը նորից առաջ մղեց մեր հավաքականին: Խաղավերջն անցնում էր բոսնիացիների գրոհերի տարափի ներքո, և նրան հաջողվեց խփել գոլ, բայց միայն թե սեփական դարպասը. Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո «աչքի ընկավ» հյուրերի պաշտպան Լոնցարը: Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ՝ 4:2: Գերազանց հանդիպում անցկացրեց մեր հավաքականի առաջատարը՝ Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակից դարձավ բոլոր գոլերին. 2 գոլ և 2 գոլային փոխանցում: Այսպիսով, այս հաղթանակից հետո Հայաստանը J խմբում վաստակեց 9 միավոր ու բարձրացավ 3-րդ հորիզոնական: Բոսնիա և Հերցեգովինան 7 միավորով 4-րդն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր