Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում կկայանա «Ես մենակ չեմ/ I am not alone» ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները:
Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է:
Վավերագրական կինոերիզում տեղ են գտել բազմաթիվ քաղաքական գործիչների հարցազրույցներ, մեկնաբանություններ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարցազրույց Տորոնտոյի կինոփառատոնում «Մենակ չեմ» ֆիլմի ցուցադրությունից առաջ: Ֆիլմի հեղինակը Կարին Հովհաննիսյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Սերժ Թանկյանը:
Հ.Գ. Ասում են՝ ֆիլմի ցուցադրությունը շատ լավ է անցել և եզրափակվել է հոտնկայս ծափահարություններով»: