211652_close_icon
views-count49609 դիտում article-date 11:22 08-09-2019

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2115-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17: 00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում՝ Տիգրան Մեծի փողոցի 4 տան դիմաց, բախվել են Դարբնիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Աշոտ Շ.-ի վարած Mercedes մակնիշի 85 CC 858 համարանիշի և Մրգանուշ գյուղի բնակիչ, 42-ամյա Արման Հ.-ի վարած ВАЗ 2115 մակնիշի 35 LX 100 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխել են Մասիս բժշկական կենտրոն, որտեղից Արման Հ.-ն տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր