211652_close_icon
views-count9138 դիտում article-date 22:18 07-09-2019

ԱՄՆ-ում աճում է էլեկտրոնային սիգարեթներից զոհերի թիվը, հարյուրավոր մարդիկ թոքերի խնդիրներ ունեն

ԱՄՆ-ում աճել է էլեկտրոնային սիգարեթներից ենթադրյալ զոհերի քանակը: Ինչպես հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC), արդեն հաստատվել է մահվան 5 դեպք, որոնց պատճառը էլեկտրոնային սիգարեթներից առաջացած հիվանդություններն են: Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային սիգարեթների հետ կապված թոքերի հիվանդություններ են ունեցել 33 նահանգների ավելի քան 450 բնակիչ: CDC-ը նշել է, որ հիվանդների մոտ որևէ վարակ չի հայտնաբերվել, այդ իսկ պատճառով մասնագետները հիվանդություների այդ դեպքերը կապում են հենց քիմիական ազդեցության հետ: Հետազոտության առաջին արդյունքները վկայում են դեպքերի կլինիկական նմանությունները: Շատ հիվանդներ հայտնել են, որ կանաբինոիդ պարունակող հեղուկներով էլեկտրոնային սիգարեթներ են ծխել: Հիվանդների ավելի փոքր մասը հայտնել է միայն նիկոտինային արտադրանք օգտագործելու մասին: Բոլոր տուժածները սիգարեթները ծխել են միջինը 90 օր:

Նմանատիպ նյութեր