181569 դիտում
19:42 07-09-2019
Գրեթե մեկ օր է, Գեղարքունիքի մարզի ոստիկանները, փրկարարները, գյուղացիները և Սոթքի հանքի անվտանգության ծառայության աշխատակիցները որոնում են անհայտ կորած 15-ամյա աղջկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 6-ից, ժամը 21:00-ից Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, նույն վարչության Վարդենիսի և Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատների ավելի քան 20 հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Վարդենիսի բաժնի մի քանի ծառայությունների 30-ից ավելի աշխատակիցներ, Վարդենիսի ոստիկանապետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև Կուտական գյուղի մեծ թվով բնակիչներ՝ գյուղապետի գլխավորությամբ և Սոթքի հանքի անվտանգության ծառայության մեծ թվով աշխատակիցներ շարունակում են Կուտական գյուղի բնակիչ, 15-ամյա Արեգա Մ.-ի որոնողական աշխատանքները:
Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային երեկվանից որոնում են, որոնողական աշխատանքներն էլ մինչ այժմ շարունակվում են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները, ոստիկանները, գյուղացիները ու Սոթքի հանքի ծառայողները, բառիս բուն իմաստով, որոնողական աշխատանքներ են կատարել մի քանի կիլոմետր շառավղով:
Երեխան երեկ կորել է այն պահից հետո, երբ մոր հետ նախիրին արոտավայրից իջեցնելիս է եղել, մայրը աղջկան ասել է. «Սպասի, կովերին գոմն անեմ ու միասին գնանք տուն»:
Մոտ 10 րոպե անց մայրը գոմից դուրս է եկել և նկատել, որ երեխան չկա:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ երեխան տառապում է էպիլեպսիայով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Արեգա Լևոնի Մելիքյան ծնված 12.04.2004թ., տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ։
Ս/թ սեպտեմբերի 6֊ին, ժամը 19։30֊ի սահմաններում անհայտ կորել է։
Հասակը մոտ 1,30, նիհարավուն կազմվածքով, շեկ մազերով։
Հագին եղել է յասամանագույն ժակետ, մոխրագույն տաբատ, ռոզվի գույնի հողաթափեր։[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
73737 դիտում
15:49 26-01-2018
Ոստիկանության Մասիսի բաժինը որոնում է անհայտ կորած 20-ամյա աղջկան