211652_close_icon
views-count2180 դիտում article-date 22:01 07-09-2019

Վենգերը համեմատել է Մեսիին ու Սալահին

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է «Լիվերպուլի» հարձակման գծին: «Սալահը նման է Մեսիին: Եթե նա նաև նույնքան կայուն լիներ, ինչպես՝ Մեսին... Կարծում եմ, որ Մոհամեդը լավ է եզրափակում գրոհները, սակայն Մեսին նաև հեշտությամբ բաժանվում է գնդակից: Սալահը մի փոքր տարված է նրանով, որ հենց ինքը գոլ խփի: Ինչ որ պահի, երբ ավելի հասուն ես դառնում, ավելի լավ ես զգում, թե երբ պետք է գնդակը փոխանցել, իսկ երբ՝ ինքդ խփես: Ինձ շատ է դուր գալիս Սալահը, նա հսկայական ներուժ ունի: Մանեն էլ է լավը: Բայց չի կարելի է մոռանալ այն տղայի մասին, որը իրեն չի խնայում՝ Ֆիրմինյոյին: Նրա նման տղաները իրենց զոհաբերում են հանուն Մեսիի և Նեյմարի: Նման խաղացողները աշխատում են թիմի համար: Նրանք օգնում են մյուսներին իրենց դրսևորել: Շատ բարդ է նման ոչ եսասեր հարձակվող գտնել», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր