211652_close_icon
views-count1734 դիտում article-date 17:27 07-09-2019

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Արցախի նախագահի հետ հանդիպման մանրամասները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրները: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանը: «Շարունակական մենք քննարկում ենք մեր ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացումը: ՀՀ կառավարության օրակարգում է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը: Այս բնույթի քննարկումներ են եղել: Մենք շարունակական քննարկում ենք, թե ինչպես կարող ենք բարելավել և մեր սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումները»,- ասաց Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանը նշեց, որ Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում սպասվող ընտրությունների մասին որևէ քննարկում չի եղել:

Նմանատիպ նյութեր