211652_close_icon

«Թեժ աշուն» քարոզիչներին սառը ցնցուղ է սպասում. armtimes.com

views-count3257 դիտում article-date 12:13 07-09-2019
[url=https://armtimes.com/hy/article/168878?fbclid=IwAR2dLDTEn3hcxUX2zYnYwL5Nz5D2-o3OkbjJpngivvxgHH3_b7UaKahI_zs]Armtimes.com[/url]-ը գրում է. «Քաղաքական թեժ աշնան վերաբերյալ կանխատեսումներ անողներն ըստ երեւույթին այդպես էլ չեն կարողանում հասկանալ հանրային տրամադրությունների խորքային իմաստը: Ու սա առաջին հերթին վերաբերում է նախկիններին, իսկ ավելի կոնկրետ՝ հանրապետականներին ու նրանց ծպտված կամ բացահայտ կողմնակիցներին: Եթե հասկանային՝ շատ չէին զարգացնի «թեժ աշնան» թեման ու հույսեր չէին փայփայի, թե իրենց կհաջողվի օգտագործել տարբեր հարցերի վերաբերյալ հասարակության տարբեր շերտերում առկա դժգոհությունները:Բանն այն է, որ որոշակի դժգոհություններ իսկապես կան, բայց այդ դժգոհությունները հիմնականում երկու մասի են բաժանվում. առաջին՝ որ նոր իշխանությունները չեն կարողանում չեզոքացնել նախկինների արած «ղալաթների» հետեւանքները, եւ երկրորդ՝ որ շատ են «ձեւականությունների ետեւից ընկնում» ու դանդաղում են նախկիններին պատասխանատվության ենթարկելու (եւ պետությանը հասցված վնասը վերականգնելու) գործում: Հասկանալի է, որ եթե հիմնական դժգոհությունները սրանք են, հասարակության մեջ առկա դժգոհություններից կարող են օգտվել ովքեր ասես՝ նախկիններից բացի, մինչդեռ հենց նախկիններն են ամենաշատը խոսում «թեժ աշնան» մասին: Խոսենք կոնկրետ օրինակներով: Ասենք՝ Ամուլսարի հարցում հասարակության որոշ շերտերի մեջ դժգոհություններ կան, եւ ընդդիմադիր քարոզչամիջոցները մեծ ոգեւորությամբ թեժ են պահում այդ թեման: Բայց մեծ հաշվով՝ հարցի էությունն այն է, որ իշխանություններն ընդամենը ձգտում են հնարավորինս փոքր կորուստներով դուրս գալ նախկինների ստեղծած իրավիճակից (հանքավայրի շահագործման թույլտվությունը Սերժ Սարգսյանի օրոք է տրվել): Կամ վերցնենք մեկ այլ օրինակ: Ասենք՝ բազմաթիվ մարդիկ դժգոհում են, որ հունվարի 1-ից ավտոմեքենաները կտրուկ թանկանալու են, շուկան փլուզվելու է, իրենք զրկվելու են իրենց բիզնեսներից, եւ այլն: Ամեն ինչ ճիշտ է, բայց դրա միակ պատճառն այն է, որ Հայաստանը ԵԱՏՄ եւ Մաքսային միության անդամ է, իսկ այդ «գիշերային որոշումը» կայացրել է Սերժ Սարգսյանը՝ դեռեւս վեց տարի առաջ: Իսկ նոր իշխանություններն ընդամենը փորձում են մեղմել դրա հետեւանքները՝ այնքանով, ինչքանով թույլ են տալիս ներքին կարգավորումները: Նույնն է նաեւ բազմաթիվ այլ ոլորտներում: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://armtimes.com/hy/article/168878?fbclid=IwAR2dLDTEn3hcxUX2zYnYwL5Nz5D2-o3OkbjJpngivvxgHH3_b7UaKahI_zs]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր