211652_close_icon
views-count60242 դիտում article-date 23:50 06-09-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ЗИЛ-ը բախվել է Opel Zafira-ին, այն վերածելով մետաղե ջարդոնի, ապա մեկ այլ Opel-ի ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի 20 OL 926 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel Zafira մակնիշի 36 AՏ 469 համարանիշի ավտոմեքենային, այն վերածել մետաղե ջարդոնի, ապա առաջ է ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի 35 RC 226 համարանիշի ավտոմեքենայի և առաջ ընթանալով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, երկուսին էլ՝ Աշտարակի հրշեջ- փրկարարներն ու քաղաքացիները՝ քաղաքացիական ավտոմեքենայով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպսյական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկաններն ու փրակարարները սպասում են դատախազի ցուցումին, ով պետք է որոշի, թե վթարով ՃՈ հետաքննիչն է զբաղվելու, թե Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոնտի մարզային քննչական վարչությունը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ЗИЛ-ի շրջվելու հետևանքով ավտոմեքենայի վրայից պոկվել ու շպրտվել էին բոլոր գազաբալոնները: Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Դավթյանը, ով վթարի վայրի զննություն է կատարում, ում կողմից էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր