211652_close_icon
views-count5249 դիտում article-date 17:20 06-09-2019

Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխվելու պատճառների մասին

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Արսենալից» «Ռոմա» տեղափոխվելու պատճառներին: «Չէի ասի, թե չէի հարմարվում անգլիական ֆուտբոլին, բայց ինչ-որ առումով մարզչի փոփոխությունն իր դերը խաղաց, քանի որ «Արսենալ» էի տեղափոխվել Վենգերի ցանկությամբ, բայց հետո մարզչական փոփոխություն եղավ, երևի իմ խաղային փիլիսոփայությունը չէր համընկնում Էմերիի փիլիսոփայության հետ, ամեն դեպքում ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է: Կարևորը՝ ես իմ երազանքին հասել եմ, միշտ երազել եմ Անգլիայում խաղալ, ու կատարել եմ այդ երազանքս: Հիմա արդեն տրամադրվելու եմ «Ռոմայի» հանդիպումներին: Եղել է հետաքրքրություն այլ ակումբների կողմից, բայց որևէ հստակություն չի եղել: Երևի՝ «Ռոման» ամենակոնկրետն էր, իրենց ցանկությունն ավելի մեծ էր, որ ես խաղայի իրենց թիմում, ու ես շատ ուրախ եմ, որ խաղալու եմ այդ թիմում»:

Նմանատիպ նյութեր