211652_close_icon
views-count2946 դիտում article-date 15:03 06-09-2019

«Շենիկ»-ում կատարված ուսումնասիրության ընթացքում շուրջ 2 մլրդ դրամի խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով: Այս մասին տեղեկացանք ՊՎԾ «Ֆեյսբուք»-ի էջից: Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և թերություններ: Ընդհանուր գումարային արտահայտությամբ հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 1 միլիարդ 855 միլիոն 337 հազար 700 դրամ: Խախտումները հիմնականում վերաբերել են չհիմնավորված դեբիտորական պարտքերին, ներկայացված ոչ ճշգրիտ հաշվետվություններին, ջրի կորուստների ծավալներին, ոռոգման ջրի վարձավճարների գանձմանը և այլ բազմաթիվ ծախսերի: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն:

Նմանատիպ նյութեր